Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չափ։ Հիմա ո՞վ ըլլա նե չհուսահատիր, երբ լրագիր մը կհենե իրեն անանկ լուր մը կուտա, որուն մեջ պոլսեցին ակներև կը տեսնե, որ հրապարակին վրա իրեն ծանոթ միայն 40նոց մուներ և այն ալ կը կորսնցունե կոր:

Մարդ Աստուծո, գոնե ըսե, որ անոնց տեղ ոսկի պիտի ելնե, որ քու ընթերցողներդ ալ քիչ մը հոգի առնեն, բայց գիտեմ, հանցանքը քուկդ չէ. բուռն եռանդը զքեզ հափշտակած և մոռցնել տված ըլլալու է քեզ գործին էն պետք եղած տեղը։

Ինչ է նե, մենք գիտենք ա՛ այդ լրույն մեկ կողմին պակաս ըլլալը. կը հորդորեմք Փունջի ընթերցողները, եթե ունի, որ անոր տված լուրերուն մինչև երեք օր կարևորություն պետք չէ տրվիլ, հետևաբար, այս լուրն ալ անոնց կարգը դասելով թող սպասեն հաջորդ թվույն, որուն մեջ անշուշտ այդ պակաս կտորը պիտի տա։


Լսեցի՞ր ընթերցող, հառաջիկա շաբթուն հացագործ Զաքար աղային առնելիքները պիտի տրվին։

Պատրիարքարանը գործ չտեսներ կըսեք ու կըսեք, անգամ մը բացեք աչքերնիդ և տեսեք, թե 10 տարվան ժանգոտած խնդիր մը ինչպես պիտի մաքրե մեկ շաբաթվան մեջ։

Հիմա պիտի ելիեք ու ըսեք, թե դարձյալ իրեն մնար նե՝ բան մը ընելիք չուներ, հարկավ մեկ մարդ մը ինք իր գլխուն բան մը չկրնար ընել, պիտի տրվի յա՛, ան պետք է մեզ։ Փունջ կըսե, թե «Այս անգամ գոհությամբ մեկներ է», ինչո՞ւ. — վասնզի իր առնելիքները պիտի առնե. — ե՞րբ. — երբ որ նվերները գան։

Ուրեմն, ընթերցո՛ղ, հիմա մեզ ուրիշ բան չմնար ընել, այլ բազկատարած աղոթել, որպեսզի այդ քանի մը օրեն գալիք բարեբար ճամբորդները՝ ճամբան վտանգի մը չհանդիպին և Քաղաքական ժողովո հառաջիկա շաբթուն վճարելու համար տված խոստումը նախորդ խոստումներու բախտին չարժանանար։ Ահա այն ատեն մենք ալ երբ իրավամբ Զաքար աղայի քսակը քիչ մը ուռեցած Պատրիարքարանի դռնեն դուրս ելնելը եթե տեսնենք, պիտի կարենամք ըսել ճակատաբաց, թե «Այս անգամ գոհությամբ մեկնեցավ»:


Ազգերնուս հառաջադիմության համար իգական սեռին դաստիարակության անհրաժեշտ պետք ունենալնիս ամեն հայու զգալի