Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղած է, մեր Հազարական ժողովն ալ այդ պետքը զգացած ըլլալով, Ենի գաբուի Հայկանուշ վարժարանի խնամակալության հակառակորդները փոխանակ պատմելու, անուղղակի կերպով թույլ կուտա, որ իրար վիճակը ևս քան զևս ծանրանա, հետևաբար, ստիպողական կը գործե երկու տարիե ի վեր անձանձիր և ամենայն սիրով աշխատող խնամակալության հրաժարիլը։

Ի՞նչ է այս հրաժարման շարժառիթը.— անշուշտ անձնական կիրքը․ ի՞նչ է խնամակալության հանցանքը.— ո՞վ գիտե. բայց հանցավոր մը բնավ արժանի չկրնար ըլլալ կարծեմք սրբազան Պատրիարքի մը առանձին շնորհակալյաց և օրհնության կոնդակին։

Ինչո՞ւ ուրեմն Քաղաքական ժողովը խնամակալության մը այսպիսի շնորհ մը ընել կուզե, եթե հանցավոր էր դա. և կամ ինչո՞ւ հրաժարականն կընդունի, եթե հանցավոր չէր։

Արդարև, ցավալի իրողություններ են ասոնք, որոնց վնասը միշտ թշվառ ազգը կրած է ու պիտի կրե։

Բարեկարգ վարժարաններ խիստ հազվագյուտ ունենալովնիս հանդերձ, երբ անոնք ալ անբարեկարգ ընելու կաշխատինք, ալ դաստիարակության արդյունքը երբ պիտի կարենամք տեսնել.— ընթերցողաց կը թողումք դատել։


Առջի օրը երիտասարդին մեկը իր նշանածին հետ խոսած ժամանակը աղջկան մայրը ներս կը մտնե կըսե.

— Դուռն ինչո՞ւ գոցեր եք։

— Դռնբացին դեմ եմ ես, կը պատասխանն երիտասարդը։

— Քուկին ներկա գտնվիլդ ալ շնորհ մէ, կավելցնե աղջիկը։


Անցյալ չորեքշաբթի առտու Միտիլլի ուժգին գետնաշարժ մը եղեր է, բարեբախտաբար քանի մը տուն միայն պատռեր է:

ՓՈՒՆՋ

Անանկ է նե վնաս չունի։

Թող Փունջն ասեղ մառնե շուտ մը Միտիլլի երթա ու այդ պատռտած տուները կարե։