Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արնիմ կոմսը հիվանդ է։ Արնիմ կոմսը ուրիշ հանցանք մալ ունի:

ՕՐԱԳԻՐ

Ըսել է, որ խեղճ մարդը երկու հիվանդություն ունի։


— Տղա՛ս, այսօր դպրոցը ի՞նչ ըրիր նայինք։

— Առակ մը գրեցի։

— Ի՞նչպես։

— Տեղ մը քննություն կըլլա եղեր, աշակերտը ալճեպրայի մը քննություն տված ատեննին երկու հոգի աշակերտին քովը կ՛երթան և կը հարցունեն, թե երկու անգամ երկուքդ քանի՞ կընե, աշակերտը չորս հարյուր կընե, կըսե, պատճառը կը հարցվի նե՝ երկու անգամ երկուքդ չորս, երկու զրո ալ դուք՝ կընե չորս հարյուր, կը պատասխանն աշակերտը։

— Տղա՛ս, ասի շատ հին է, ես ասիկա հազար անգամ լսած եմ։

— Ես նոր լսեցի։

— Անանկ է նե Մամուլին քովը գնա և մեյմալ քեզի ամեն նոր երևցածը մի խոսիր, որովհետև քեզի նոր երևցածը շատերուն համար հին կըլլա, վերջեն պզտիկ կը մնաս։

— Մամուլին մեջ հրատարակված հանելուկին լուծման ձև՞ն ալ հին է։

— Այո՛, Թատրոնին խմբագիրն երկու երեք տարի առաջ այդ ձևով Արամյանի հանելուկները լուծեր է։

— Անանկ է նե այս Մամուլը գող է։

— Հույսի պես է։

— Աղեկ որ, ոստիկանությունը չտեսներ կոր։


Անցլալ գիշեր սրճարանի մը մեջ մարդուն մեկը Օրագրո խմբագրին հանդիպելով կ՝ըսե.

— Դուն ալ հապը կլլեցիp։

— Ինչո՞ւ։

— Երեսփոխան ըլլալիք չունիս։

— Պատճա՞ռ։

— Մեր քվեն խապուլ չպիտի ընեն։

— Ո՛վ ըսավ։