Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վայ, ինձի կը հարցնես, Քաղաքական ժողովո որոշումը չկարդացի՞ր։

— Ան սխալ է։

— Ինչը սխալ է, 75-ը ով որ փեշին չիտա նե՝ քվե չպիտի տար 75-ին ճամբան ուրկեց է․ 75 փարա ըլլա նե՝ շիշ ու կես մասթիքա կընե, անոր համար ո՛չ ես այդ ստակը կուտամ, ո՜չ ալ դուն երեսփոխան կրնաս ըլլալ։

— Ես ադ որոշումր ավրել կուտամ, կըսե։

— Հետևյալ օրը առտուն կանուխ սենյակ վազելով, գրիչը ձեռք կառն ու և կսկսի թուղթը սևցնել, այդ սև թղթի կտորեն մեր հասկցածը սա է, թե Քաղաքական ժողովո այդ ըրածը ապօրինություն է եղեր, պետք է որ հետս կոչում ընե եղեր։

Տեսնենք, թե Քաղաքական ժողովը Օրագրո այս օրինավոր դիտողությունները ի նկատի պիտի առնո՞ւ։


Ուսումնականության գլխավոր նշանն է եղեր դպրոցի մը շինության համար երկու քառդ վճարել։

Երկու քառդով ուսումնականություն կըլլա՞։

Օրագիր կըլլա կըսե կոր։

Ինչպե՞ս։

Վանա Պողոս վարդապետի տգիտությունը, որ քեզի ալ ծանոթ է, ինձի ալ, Օրագրին ալ և ամբողջ աշխարհի ալ, Վանա մեջ շինվելիք դպրոցի մը տոմսակներեն երկու հատ գրված ըլլալուն համար Օրագիր զանի ի դասս ամեն առաջին ուսումնականաց դասակարգեր է, ասկից կը հետևի, թե եթե այդ երկու քառդը այլ ազգի մալ ըլլար, զանի ալ նույն տիտղոսով պիտի պատվեր։

Հապա ելներ մեկ օրինակ Օրագիր ալ նվիրելու ըլլար նե արդյոք ո՞ւր պիտի սղմեցներ։

Ինչ ըսեմ, Աստված շատ քաշել չտա ասանկ անմիտներուն, որբ երկու փարայի համար ամենագետ մը իբր ուսումնական և ուսումնական մը իբր ամենատգետ կլլեցնել կհուզեն ժողովրդյան։


— Կնիկ, ես քահանա պիտի ըլլամ։

— Ատ ո՞ւսկից հանեցիր։

— Ուսկից պիտի հանեմ, Ընդհանուր ժողովին ներկա գտնվելու համար ուրիշ միջոց չկա։