Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— ԵԱ չիյտեմ, ևս իրիցկիե չեմ ըլլար։

— Դուն մ ի ըլլար, ես տերտեր պիտի ըլլամ։

— Տերտերնե՞րը պիտի երթան ժողովին։

— Այո՛։

— Մեր գիտցածը տերտերները մեռելի կերթան։

— Ես ալ հարսնիքի չպիտի երթամ ա՛։


Օրագրի հակապողոսյանց դեմ ունեցած համակրությանը գլխավոր պատճառներեն մին ալ հետևյալն է.

Օրագրի խմբագիրն օր մը թևին տակը զույգ մը պոթին բռնած Պատրիարքարանի սենյակներեն մեկը մտած ատենը հոն գտնվողներուն մեկուն կըսե.

— Կաղաչեմ, անպետ թուղթ մը կա նե տվեք ինձի սա պոթիններս փաթտեմ։

— Ահավասիկ, առեք, կըսե հոն գտնվող հակապողոսյան մը, և նույն օրվան Օրագիրն կերկնցնե Օրագրի խմբագրին։


— Ո՞ւսկից կուգաս հայր սուրբ։

— Ճամբորդություն մըրի։

— Ո՞ւր։

— Ուխտի գացի։

— Ո՞ւր։

— Արմաշու Չար-Խափան եկեղեցին։

— Սուտ կը խոսիս, չեմ հավատար։

— Ինչո՞ւ սուտ պիտի խոսիմ։

— Չըլլա որ ուրիշ եկեղեցի մը գացած ըլլաս և Չար-Խափան կարծես։

— Չէ, եղբայր, աղեկ գիտեմ, որ հոն գացի։

— Ըլլալու բուն չէ, անկարելի է։

— Ինչո՞ւ։

— Անոր համար, որ եթե Չար-Խափան եկեղեցին գացած ըլլայիր, եկեղեցին զձեզ անպատճառ կը խափաներ։


Մասիս պատվական լրագիրն յուր երեքշաբթի ավուր թերթին մեջ կոշիկներու վրա բանասիրական հոդված մը գրած է, որ սապես կսկսի․