Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչ է նե ան ու աս վազեցին, նախ էշը վերուցին, վերջ ալ զիս և ազատեցա։

— Անցած ըլլա տե, ի՞նչ ընենք։

— Փառք Աստուծո, սա խաբելոյիս վնաս մը չեղավ, անկից աղեկը չկա։

— Աստված պահեր է, հապա թևիդ տեղը խաբելոդ ճզմվեր նե իշուն տակը...


— Մերկեր աղա, քեզի բան մը պիտի հարցնեմ. օղի կը խմե՞ս կոր։

— Առաջ Աստված։

— Օղիին տուրք կը դնեն կոր եղեր նե՝ իրա՞վ է։

— Չիյտեմ, ես ամեն իրիկուն Յորկիեն կը խմեմ, ան տուրք մուրք չդներ, անիսոն ու մասթիքա կը դնե։

— Օղիին մեկ օխայեն վեց ղուրուշ տուրք, այսինքն ստակ պիտի առնեն եղեր, հասկցա՞ր։

— Ստա՞կ մի։

— Հրամմեր ես, տասը փարանոց օղին քսան փարայի և երկու բաժակի տեղ մեկ հատ պիտի խմենք, ասկից վերջը գինովները մատով պիտի ցցունեն, ասկից վերջը գինովությունը հարուստներում պիտի մնա։

— Ատ չեղավ։

— Ինչո՞ւ:

— Ես գինով չըլլամ նե՝ չեմ կրնար տուն երթալ, քիչ մը հանգիստ կ՝ընեմ կոր նե՝ ան ալ գինովությանս պարտավոր եմ։ Եղբայր, գինով չեղած տուն երթամ նե կնիկս ֆիստան կուզե, աղջիկները շապխա կուզեն, բայց զինով ըլլամ նե՝ հիմա հետը չխորաթվիր, կըսեն ու չեն խոսիր։ Հիմա գինով չըլլամ տուն երթամ նե՝ ամեն իրիկուն խերս պիտի անիծվի։

— Չըսե՞ս, որ օղիով կնկանդ ու աղջիկներուդ պճնասիրությունը հարվածելով, զանոնք պարզասիրության կը վարժեցունես կոր։

— Հապա... և տակավին կըսեն, թե օղին վնասակար է։


Անցյալ շաբթու թաղի մը մեջ երկու կնիկ իրարու մազերը փեթտելով կը կռվեին։

Կռիվր դույլի մը վրա էր։