Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջը ձյունը ավլեցին, մինչդեռ հազիվ մատնաչափ մը իջած էր թատերաբեմին վրա և այն ալ կրնար ինքնիրեն հալիլ։

Ուրիշ ոչ նվազ կարևոր թերություն մալ նշմարեցինք, որ մեզի բնավ հաճույք չի պատճառեց և որուն պատճառավ քիչ մնաց ծանր հիվանդ պիտի ըլլայինք։

Ի՞նչ էին այդ լալկան կնիկները, որոնք միշտ կուգային, կու լային, կը պոռային, չէ՛, Վարդովյան էֆենտի, չէ՛, մենք այս տեսակ ցուրտ կատակներեն չենք ախորժիր, գիտցած ըլլաս, մեկ մալ թատրոնդ ոտք չենք կոխեր, ասանկ հյուրընկալություն չըլլար։