Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մարդոցմե այդչափ կը վախնաս և բազմութենեն չես ախորժիր նե՝ ներկայացում եղած գիշեր մը տղադ Ազիզիեի թատրոնը տար, լմննա, երթա։


— Իմացա՞ք, Սուլթան Պայազետի կողմ երբ քարուկիր թատրոն մը կը շինվի կոր։

— Ո՞վ շինել կուտա կոր։

— Հռովմեական ազգայիններեն հարուստ մեկը, որուն Մեղա երբեմն լեզուն խայթեցի։

— Չուխաճյանի՞ համար։

— Ինչե՞ն գիտցար։

— Չգիանալու ի՞նչ կա, Վարդովյանի համար շինել չպիտի տա յա՛, ան ունի վարձու։ Ի՞նչ պիտի ներկայացվի հոն։

— Չուխաճյանի օբերա — քոմիքներն ու օբերա — պուֆերն։

— Վարդովյանը ի՞նչ պիտի ներկայացնե։

— Օֆենպահի և լը Քոքի օբերաներն։

— Անանկ է նե Վարդովյանը պիտի կործանի։

— Արդեն անդիի կողմի նպատակն միայն ան է, և թշնամություններն ալ սկսած են, բայց դուն ինչե՞ն հասկցար կործանվելիքը։

— Ես սըկեց հասկցա, որ մեր ժողովուրդն աղեկ բաները չքաջալերեր միշտ։ Բայց թողունք ասոնք, թատրոնը շինել տվողը ո՞վ է։

— Թատրոնը շինվի լմննա նե՝ առջի ներկայացումին շնորհակալություննիս հայտնելու համար ի տես պիտի կանչենք, ան ատեն կը տեսնաս ու կը ճանչնաս։

— Ի տես չելլա նե։

— Ինչո՞ւ չպիտի ելլա, հանդիսականներն ծափ զարնելնուն պես պարտավոր է ելնելու, բայց թե որ մինչև այն օրը չես կրնար համբերել նե՝ դյուրին ճանբան կը դտնանք, անհոգ եղի՛ր։


Բերթև էֆենտիին պանքայի դատին մեջ միշտ պանքան բերաննիդ մառնեք ըսած ըլլալն հետևյալ դեպքին առիթ տված է։

Անցյալ գիշեր տան մը մեջ սեղան կը նստին։

Խոհարարը կրակին վրայեն նոր առած ապուրն կը բերե սեղանին վրա կը դնե։

Սեղանը նստած տղաքներեն մին, որ հազիվ թե հինգ տարե-