Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան կար, դգալը կառնե ու ապուրեն ճաշակելու միջոցին, մայրն արտորալով՝

— Վահրամ, բերանդ մառներ, կ՛ըսե ու դգալը ձեռքեն կ՛առնե։

— Ինչո՞ւ, մայրի՞կ, պանքա՞ է, կը հարցնե տղան։


— Լսեցի՞ր, Կարապետ աղա, Գարագեղին փայտյա կամուրջը այս օրերս պիտի վերնա ու նոր շինված երկաթյա կամուրջեն անցնիլ պիտի սկսինք եղեր։

— Երկաթյա կամուրջը շինվեցավ լմնցա՞վ։

— Լմնցավ, հապա։

— Ի՞նչ կ՛ըսես, մեջտեղը չգոցվեցավ, բաց է դեռ։

— Մեջտեղը արդեն անանկ բաց պիտի մնա, որ շոգենավ մը անցնիլ հարկ ըլլա նե՝ կամուրջը բանալու գոցելու դժվարություն չըլլա։


— Ո՞ւր էիր երկու շաբաթե ի վեր, Մարկոս աղա։

— Հիվանդ էի, կողս կը ցավեր կոր, ամիս մ՛ալ կը պառկեի ես, բայց ի՞նչ ընեմ, ստակներս բժշկի տալով հատավ և ապրուստ ճարելու համար ստիպվեցա դուրս ելնել և ըռնտնալ։

— Անանկ է նե ես աշխատիմ ստակ չունեցած ժամանակս հիվանդ ըլլալ, որ շուտ ըռնտնամ։

— Հապա, անցյալ տարի Չուխաճյանի դերասանները հիվանդ չէին ըլլար նե պատճառն ի՞նչ էր։


— Հակոբ աղա, սա խումաշը սիրեցի ես, ասկից կտրել պիտի տամ։

— Շատ աղեկ, աղվոր բարտըստյու մը կըլլա, բայց սա կա, որ ամիսե մը գույնը ըկ փոխե։

— Գույնը կը փոխե՞ մի։

— Այո՛, անանկ գույն մը կառնե, որ հիմակվան գույնեն բոլորովին կը տարրերի, այնպես որ դուն անգամ չես կրնար բարտըսյուդ ճանչնալ։

— Ավելի աղեկ ա՛, տեսնողն ալ կը կսարծե, որ երկու բարտըստյու մեկեն շինել տված եմ։