Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քելու համար զանոնք եկեղեցիի մեջ խոթեր ու դուռն ալ վրանուն գոցեր է։

Ասոր ըսելիք չունինք. տրոց հավաքման առթիվ ժողովուրդը եկեղեցի երթալ վարժեցնելու ամենապատվական միջոց մէ։

Իսկ ժողովրդյան կյավուր ըսելն և եկեղեցիին հայհոյելն բարեխնամ կառավարության հրատարակած վերջին Ֆերմանին բոլորովին հակառակ ըլլալն իրեն ծանուցանել կը փութանք, որպեսզի մեյ մալ բերնեն ատանկ խոսքեր չհանե։


Ազգային վարչությունն ամեն օր անոր ասոր հետ հաշտություն կընե և թող չտար, որ ուրիշներն ալ իրարու հետ հաշտվին։

Վանցի Պողոս վարդապետի դատախազներն սրբազան Պատրիարք հոր միջոցավ պայմանավ մը կը հաշտվին Պողոս վարդապետի հետ և երեկ Ազգային վարչության կը դիմեն արձանագրել տալ իրենց պայմանն, որով Պողոս վարդապետն Վան չպիտի երթար ու դատախազներն ալ դատ վարելե ետ պիտի կենային։

Ազգային վարչությունն առջի բերան չընդունիր այս պատվավոր հաշտությունն և կըսե, թե մենք Պողոս վարդապետն անմեղ և սուրբ հրատարակած ենք և կրնանք ուզած տեղերնիս ղրկել։

Ձայները կը բարձրանան, բայց ետքեն Պողոս վարդապետին Չմշկածագի առաջնորդ ընտրվելուն վրա ձայները կը ցածնան ու լռություն կը տիրե։

Իմացանք նաև, որ արժանապատիվ Գրիգորիս վարդապետ Աղվանյան ալ Վանեն պիտի ելնե և Երզնկա պիտի երթա առաջնորդության պաշտոնով։


Առջի օրր մարդուն մեկը Ավետաբերի մեջ հետևյալ ոտանավորը կը կարդար.

Հիսուսա կելիրիմ պեքլեմ եմ, պեքքեմ եմ,
Րուհ տավեթ ետերքեն ըետտ էթմեմ,
          Րապպ գապուլ էտինճե
          Լութֆ իլե չեքինճե
Հիսուսա կելիրիմ, պեքլեմ եմ, պեքլեմեմ։