Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՊՏԱԿՔ

1875

Մասիսի ընթացքին մարդու խելք չհասնիր․ լրագիր կըսե, լուր չունի, բանասիրական եմ կըսե, բան չսիրեր ոսկիեն զատ. տնտեսական եմ կըսե, ինք ուրիշներում շռայլություն կը սովրեցունե (փորձը յուր բաժանորդագիններուն վրա է), նոր գրքերուն վրա հոդված գրել կառաջարկե, և այն հոդվածներուն դեմ դրվածն ալ կը տպե։ Գիրք մը կելնե, այն դիրքին վրա արջու շարական գովասանություններ կընդունի, կը հրատարակե, օր մըն ալ, ամիս չանցած միևնույն գրքին վրա պարսավաբանություն մը կընդունի, չէ, չըսեր, այն ալ կը հրատարակե։

Մասիս, քու կարծիքդ ի՞նչ է։

— Պատասխան չկա։

Ընթերցող, քու կարծիքդ ի՞նչ է Մասիսի վրա։

— Թե՝ Մասիս ապուշ է...

Չէ նե մի ընթերցողները ապուշի տեղ կը դնե...


— Սաթույնը կարրդացի՞ք։

— Ո՞ր թույնը։

— Իշտե Uաթույնը Լույսիս՝ մեջի...

— Վա՜յ, Լույս Սաթույնի վրա ալ կը գրե...

— Ի՞նչ խոսք չհասկցող մարդ ես, թույնի վրա չէ, Սաթույնի վրա։

— Մարդ ապուշի տե՞ղ ես գրեր, ատ խաղերը մենք պզտիկուց կընեինք, իմ անունս ինչ է ըսելով։

— Ես քեզի ապուշի տեղ չեմ դներ, դուն խոսք չես հասկնաք.