Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իմպցա՞ր, Փարիզի պարտեզներուն մեկեն ծաղիկ մը բերեր չեն այս օրերս, այս ծաղիկն օրն երեք անգամ գույն կը փոխե եղեր։

— Զարմանալու ի՞նչ կա, Րnւզնամեի Մասիս օրը վեց անգամ գույն կը փոխե կոր ա՜։


— Թորոս աղա, ֆրանսերեն գիտե՞ս։

— Չէ՛, ի՞նչ կա։

— Նոր թելեկրաֆ մը եկած է Բարիզեն, կարդալ պիտի տայի։

— Տղաս ֆրանսերեն գիտե, տուրք կարդալ տանք․ Գրիգոր, եկուր կարդա սա թելեկրաֆը։

Մյուսյու Գրիգոր կարդալեն ետքը կը թարգմանե, եթե Ավըստրիան Պուլկարիայի օքլուբասիոնի համար իրեն եղած բրոբոզիսիոնը րըֆուզե չրնե, յուր ձեռքովը բրեբարե պիտի ընե իր րյույինը։

— Ասանկ ըլլալեն ետքը երթալու ծախելու է։


— Մարդ Աստուծո, աս ամեն գիշեր ասանկ գինո՞վ պիտի գաս, դրացիները վրանիս կը խնդան կոր։

— Անի՜կ, կուզես նե հեչ չեմ գար։

— Չխմես նե չըլլա՞ր:

— Չըլլար։

— Ատ ի՞նչ ըսել է։

— Մեյխանեճիին մեկը ինձի քեֆիլ եղած է, օր մը մեյխանե չհանդիպիմ նե քեֆիլութենե կելլամ, կըսե կոր, հասկցա՞ր։

Հեֆիլդ պախալ ըլլար նե առտվնե մինչև իրիկուն սապո՞ն պիտի ուտեիր։


Պեոյուք տերեի ծովու բաղնիքներեն մեկուն մեջ սիրահարություն տեղի ունեցած ըլլալուն լուրը աղջիկներուն ոմանց միտքը արթնցուց։