Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անցյալ շաբթու Պեոյուք տերե աղջկան մեկը իր մորմեն գիշեր ատեն բաղնիք մտնելու հրաման կ՛ուզեր։

— Մայրի՛կ, հավլուներս ո՞ւր են։

— Ի՞նչ պիտի ընես:

— Ծով մտնամ պիտի։

— Այս օղին ծով կը մտցվի՞։

— Չնայի՛ս, կրակներու մեջ եմ, ուֆ.․․ աս ի՞նչ տաք է։

— Չըլլար, աղջիկս։

— Ի՞նչպես չըլլար, կրակներու պես կերիմ կոր, կը բորբոքիմ կոր։

— Շատ աղեկ, հայտե՛, երթանք։

— Դուն մի՛ գար:

— Ինչո՞ւ։

— Ես մինակ կերթամ, դուն ինչո՞ւ զահմեթ ընես։

— Չէ՛, ես քեզի մինակ չեմ թողուր։

— Անանկ է նե՝ ես ալ չեմ երթար։

— Ինչո՞ւ։

— Կրակս անցավ... հիմա ա՛լ վրաս մսիլ կուգա կոր.․․

— Անանկ է նե՝ դուն սըթմա եղեր ես, աղջիկս։


Թընելի մեջ։

— Ձեռքդ անդին քաշե՛ անառա՛կ։

— Ներեցե՛ք, տիկին։

— Չե՛ս խպնիր ու դեռ կը խոսիս։

— Ներեցե՛ք, տիկին, մութուե չտեսա, իմ երեսս կարծեցի։


— Մատմազե՛լ, մյուսյու Բոլը ձգա՞ծ եք։

— Այո՛։

— Ինչո՞ւ։

— Բիացայի վրա հետը կը պտըտիմ կոր նե՝ աղեկ չըգար կոր, վերջապես չվայլեր կոր ինձի։

— Սիրական ըսածդ քուկին ֆիստանի կամ շապխայի պես է, որը չվայլեր նե՝ կը ձգես ուրիշ մը կը գտնաս։