Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մարտիկ աղա, Աստուծո հրամանով ձեր աղջիկը մեր եկեն աղային ուզելու եկա։

— Աղեկ, բայց եկեն աղան քանի մը տարիե ի վեր պարապ կը պտըտի կոր, ստակ մը չունի։

— Չունի... Աստուծո հրամանավ ուզելու եկա ձեր աղջիկը։

— Կնիկ պահելու կարող չէ։

— Չէ, բայց Աստուծո հրամանավ կհուզեմ։

— Հայտե՛, բանդ գնա՛, Աստված ասանկ բանի հրաման չտար։


— Մյուսյու տոքթոր, հիվանդնիս ի՞նչպես է։

— Աղեկ է, բան չունի, արյունը գլուխը ելած ըլլալուն համար, իրիկունները կես ժամու չափ գլխիվայր կախելու է։

— Ի՞նչպես կրնանք կախել։

— Դուք չեք կրնար կախել նե Պատրիարքարան տարեք անկից Զեյթունի քայմաքամին ղրկեն։


— 1877-ի օրացույցները ելա՞ն մի։

— Կը կոխվին կոր։

— Այս տարվան Գիր Տարվոյնը ի՞նչ է արդյոք։

— Թ. Ղ․ Թ. Ա․ Դ․ Ր․ Ա․ Մ։


— Այսօր ամսույն քանիսն է։

— Չեմ կրնար ըսել։

— Ինչո՞ւ։

— Տեր Երեմիան իմանալու ըլլա նե՝ դատ կը բանա ինձի դեմ։

— Ինչո՞ւ։

— Օրացույց հրատարակելու արտոնություն չունի՞ մի յա։


— Աս ի՞նչ դժբախտություն է, եղբայր։

— Ի՞նչ կա։