Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սաթույնը այս թույնը ըսել է, ինչպես որ սա թաթը, սա ուլը, ևայլն։ Փառք Աստուծո, քեզի չափ ալ հայերեն գիտենք։

— Բանդ գնա՛, մեկ սաթույնը չիմացար տե... իմաստակ։

— Բերանդ քեզի ժողվե․․․ հիմա․․․

— Ի՞նչ է ատ, բարեկամներ, ամոթ է, անվայել։

— Պարոն Թաթուլ, այս պարոնը խելքին դիպած ըլլալու է․ եկեր սաթույն մը ձեռք առեր, մարդ կը ծաղրե։

— Ի՞նչ կըսեք, հա, աբարեյլ ելեքթրիքով այսինքն։ Սաթույնագործիով՝ ձեզ, о՜հ, իրավ խնդալու, ծիծաղելու բան, գիտությունը՝ գեղանի, հրապուրիչ է, ձեզ սաթույնացուց, երանի որում կարդա (և հազար երանի, որ կը կարդա)։

Առ քեզի փորձանք մալ։

— Ահ, ելավ գուշակությունս, ես սաթույնի նկատմամբ խոսիլ կամելով, ըստ որում, պահ մի հետո պարտավորած պիտի տեսնեմ զիս գիտնոց հետ, նորա էության որակությունը անստուգության մթնշաղ քողին տակ ձգել նա, իմ ներա և տպագրության մի հառաջաբան կարևոր էր — գրեցի այդ բանը, բայց հիմակ, կը տեսնեմ, որ դուք գռեհկություն եք, կը հայհոյեք, քրքիջ կը բառնաք իմ դեմ.․․ և․..

Եվ սաթույնը չհասկցող մարդը վերջապես ավելի փորձանքներու չհանդիպելու համար կծիկը կը դնե կռիվ մը չելած և մինչև հիմա չհասկցած, որ սաթույնը ըստ պարոն Թաթուլ բժշկացուի, ելեքտրականություն կը նշանակե, որ երբեմն ալ շփուր կոչվեցավ Ռուսինյան էֆենտիեն։

Սաթույնի հոդվածը հրատարակող Լույսի խմբագիրեն կը խնդրվի եկեղեցվո մեջ ծանուցում մը ընել, որպեսզի կռիվներ մի՛ պատահեսցին։ Պարոն Թաթուլին ինչ ըսեմք, որ գիտնական հոդվածներու մեջ անգամ բանաստեղծական ձևերը չթողուր, և փոխանակ ըսելու միայն թե, «կատուն մուկը կերավ» կսկսի մուկին կազմակերպութենեն խոսիլ, ըստ սովորության խեղճ հայ գրագիտաց։


Պարսից շահը յուր Յուղևորութիլն Եւրոպա դրբեն մեյ մեկ օրինակ ոսկեզօծյալ Բարիդ և ուրիշ գլխավոր քաղաքներ ղրկեր է Հայրենիք, թիվ 260։

Պարսից շահը, ըսել կ՝ուզե Հայրենիք, յուր Ուղևուրություն գրքին մեջ է, շդիացվիր ո՞ւր, մեյ մեկ հատ ոսկիով զօծած Բարիզ քա-