Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՔՆՆՈԻԹՅԱՆՑ ԱՐՁԱՆԱԳՐՈԻԹԵՆԵՆ

ՔԱՂՎԱԾ

ԿՐՈՆԱԿԱՆ

— Աստված ո՞ւր է էֆտիկ։

— Աստված ամեն տեղ է։

— Հապա ինչո՞ւ երկինքն է կըսենք։

— Որովհետև աշխարհի վրա տեսած չունինք։


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

— Գետ Հորդանան ո՞ր կողմը կիյնա Միքայել։

— Հալըճը օղլուին հյուսիսային կողմը, մեկալլօր խայըխով գացինք։

— Ի՞նչ կըսես ծո՛, ես քեզի գետ Հորդանան հարցուցի։

— Ես ալ Քյահատհանեն ըսի, վարժապետ։


ՊԱՏՄԱԿԱՆ

— Հայկ դյուցազնը Բելը ինչով սպաննեց, Հակոբ։

— Հայկ դյուցազնը Բելը երբեք սպաննած չէ՜, պատվելի։

— Ուհա՜․.. մոռցա՞ր, որ լայնալիր աղեղով սպաննեց։

— Ես ալ անանկ գիտեի ամմա, անցած ձմեռ Իզմիրի թատրոնին մեջ Հայկ դյուցազնին օխը կես ճանբան իյնալուն, Բել ինք իր քեյֆովը մեռավ։


ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ

— Կանթեղին ստուգաբանությունն ի՞նչ է Միրիճան։

— Կա անդ եղ։

— Կատուինը։