Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թրամվեյի ընկերությունն ալ կը ծանուցանե, թե բավական ատենե ի վեր մարդ ճզմվելու գործողությունը և ուրիշ քանի մը կարգադրություններ խափանած ըլլալուն կը փութա այս զեղծմանը առաջքը առնուլ։

Ուստի, այսուհետև թրամվեյի կառքերը կանոնավոր ուղևորությամբ Սիրքեճի իսկելեսիի մոտը պիտի հանդիպին մեկուե ոտքը ջախջախելու համար։ Հաճախորդնին ձգել և վերադառնալե վերջը, երբ ուրիշ հաճախորդներ կան, կառավարաց ամենն ալ վրան պիտի թափին մինչև որ մարդը ձանձրացնեն և ժամ մը գործեն ետ ձգեն։

Նույնպես թրամվեյը հազիվ քիչ մը ճամբա առած գիծեն դուրս պիտի ելլե, մեկուն ոտքը կամ գլուխը ջախջախելու համար և երբ մարդ չգտնեք որ հազվագյուտ բան մԷ, երկար աշխատությամբ նորեն գիժը մտնելով ճամբան պիտի շարունակե դեպի Կոսկա և հոն պիտի կենա, որ հաճախորդները վար իջնան և ձիերուն օգնեն կառքը քշելու, մինչև որ անփորձ տեղը հասնի։

Կը հուսանք, որ հասարակությունը գոհ կըլլա այսուհետև։


Հասունյանք ալ կը ծանուցանեն, թե սուրբ Հակոբի հիվանդանոցին արդեն մեկ կողմը տիրոջը հանձնած են զորավարին բացակայութենեն ստիպյալ, թեև մոտ օրեն ամենն ալ պիտի հանձնեն, սակայն, հիվանդաց և խենդերու հարկին այս օրերս խիստ պետք ունենալուն կը ջանան ժամանակ մալ պատերազմը շարունակել խենդերու օգնությամբ։


Առուտուրի նվազությունը կենդանյաց մեջ ալ զգալի եղած է այս օրերս։

Շուն մը մուրացիկ մը տեսնելով, որ տունե մը հաց կխառներ, անշուշտ բնազդմամբ գիանալով, որ մուրացիկները կը հափշտակեն իրենց սնունդը, անոր վրա հարձակելով կռվի կը բռնվի և կը խածնե զայն։

Այս եղելությունը ցավալի բան մէ, սակայն հացի խնդիր մըլլալով պետք է նկատողության առնումք։

Հիմա եթե կենդանյաց իրավունք տանք, ըսելով, թե անոնք բոլոր թաղերը իրենց մեջ բաժնած ըլլալով յուրաքանչյուրն յուր