Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղաքը (պատկեր ըլլալու է) և ուրիշ ոսկեզօծյալ քաղաքներ ղրկեր է. (ուր ղրկելը գիտցված չէ ըսինք)։


Օրագրի շաբաթ օրվան թերթին մեջ մոռցված է հետևյալ ազգը.

«Երեկվան թերթովնիս հրատարակված ներքին տեսությունը գշ. օրվան, որն որ 17 օգոստոս ըսել է ըստ լատինացոց, Ստամպուլ ֆրանսերեն լրագրեն թարգմանվածը, որ նոր նոր սկսված է և որն որ մոռցած էինք ծանուցանել, քանզի սա գրաշարին չէր հանձնված և սա ալ չէր ուզած»։


Մանշի ծովի ներքին ուղին փառավոր հանդիսիվ բացվեր է Օգոստոս 1-ին։ Հայրենիք, թիվ 360։

Ըսել կուզե, թե Մանշի նեղուցին ներքև բացվելիք ստորերկրյա ճամբան փորել սկսեր են (գոց չէր, որ բանային)։ Մոռցված է հիշել, թե երկու տարիեն գործը գլուխ կելնե։


Պարոն Մելքոն Պարոնիկյանի առնելյաց մասին հրատարակված ազգը ըսել կուզե։

— Թե՝ Խաչատուր եպիսկոպոս կաթողիկոս եղավ տանն Աղթամարա։

— Աստված բարի վայելումն տա, ուրիշ նպատակ մը չունի՞։

— Ունի, սա ալ ըսել կուզե, թե Պատրիարքարանը շիտակ չխոսիր, զի Պարոնիկյան փարա մը առած չէ։


Մասիս քանի մը եպիսկոպոսական վկայագիր ընդունող վարդապետներու անունները հրատարակելով՝ ինքնիրեն կը հարցունե, թե արդյոք ասոնք առաքյալին պահանջած հանգամանաց տե՞ր են։

— Չէ՛, կըսե Թատրոն, առաքյալը կըսե, պարտ է եպիսկոպոսին միոյ կնոջ այր լինել, ասոնց կնիկները ո՞ւր են․..