Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդուն մեկը բժշկե մը առնելիք ունենալով օրին մեկը կերթա ստակ ուզելու, բժիշկը կը պատասխանե․ «Ինձի հիվանդ գտիր, որ ստակ շահիմ ու պարտքս վճարեմ», այս կերպով մարդը քանի մը անգամ երթալ գալեն վերջը, որ մըն ալ ճարը հատնելով կըսե. «Քանի որ առանց հիվանդ ունենալու չպիտի կրնաս ստակս վճարել, ուրեմն ահա ես հիվանդ եմ, ինձի նայե մինչև որ պարտքդ, լմննա»։


Կին մը հետ ընդ երկար թախանձանաց, տեսնելով, որ այրը իր ուզած շրջազգեստին ստակը չուզեր տալ, ասոր սա տեսակ վարպետություն մը կը մտածե։

Երեկոյին, երբ այրը կուգա կը տեսնեի որ կինը պառկած է, կը հարցնե. «Սիրտս սաստիկ կը ցավի կոր» կը պատասխանե կինը։ Այրը այնչափ անտարբեր մեկը չըլլալով կուզե բժիշկ բերել տալ, բայց կինը կաճապարե պատասխանելու, թե արդեն այսօր բերել տված է և վաղն ալ պիտի գա, և կսկսի թախանձել, որ քը յուր այս վիճակին մեջ պզտիկ չձգելու համար հաճի բժշկին երկու այցելագինը վճարել։ Մարդը համոզվելով կնոջ խոսքերուն կը հանե երկու ոսկի կուտա, այս մեթոտը մինչև շաբաթ մը կը տևե։

Իրաց այս վիճակին վրա, երբ մարդը անհնարին մտատանջության կը մատնվի, մեծ զարմանոք կը տեսնե, որ բրամաթեֆճի մը դեպի յուր տունը կերթա, հետաքրքրությունը հագեցունելու համար ետևեն կերթա և կը տեսնե, որ բժշկի համար յուր կնոջ տված ստակները մեկիկ մեկիկ այդ մարդուն կը հանձնվին։


Մուրացիկները գիշեր ցերեկ հարուստ մեծատան մը տունը ափ առնելով երբ կը տեսնեն, որ չպիտի կրնան հինգ փարա անգամ փրցնել, օր մը խորհրդի կը նստին և սա կորոշեն, որ ով որ կարենա այդ մեծատունեն հինգ փարա առնել զանի իրենց մեծը ընեն։

Կաղ մուրացիկ մր մեջ կը նետվի և «Ես կընեմ» կըսե. ասոր՝ վրա ժողովը կը ցրվի և կաղը ուղղակի մարդուն տունը կերթա, մեծատունը տեսնելով, որ եկողը մուրացիկ մէ, նախորդներուն տված