Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատասխանը կուտա և կուզե ճամբել, բայց ճարպիկ մուրացիկը առանց անկե հեռանալու կըսե. «Աղաս, ես հիմա չեմ ուզեր, խոսք տուր 5 փարա տալու և տարիե մը տուր, ես կը համբերեմ»։

Շարունակելի


Առջի օրը, մարդուն մեկը առնելիքը ուզելու համար դերձակի մը խանութ կերթա։

— Ստակս այսօր պիտի տա՞ս։

— Այսօր չեմ կրնար տալ, վաղը եկուր։

— Վաղը չեմ կրնար գալ այսօր տուր։

— Այսօր չեմ կրնար տալ, վաղը եկուր։

— Շատ մը շաբաթե ի վեր կուգամ կերթամ կոր, այսօր հարյուրերորդ անգամն է։

— Անգամ մ՛ալ եկուր հարյուր մեկ ըլլա։

— Դուն անառակ մես, դուն խաբեբա մես, ...դուն վատ մես...

— Է՛հ, բավ է, ըսավ այս միջոցին հոն ներկա գտնվողներեն մին. բավ է, հայհոյելե ի՞նչ պիտի ըլլա, լռե՛։

— Չէ՛, խոսելու ազատությունը հարգելու ենք, թո՛ղ խոսի, ըսավ դերձակը և գործը շարունակեց։


ՀԱՐՑ — ՊԱՏԱՍԽԱՆԻ

— Սիրահարությունը ի՞նչ է։

— Ամուսնութենե վերջը զիրար սիրելու երաշխավորություն։


— Սիրահարության մեջ ամենեն ավելի տուժողները որոնք են։

— Երիտասարդները։

— Այս արհեստին մեջ անձնվիրությամբ աշխատողները որո՞նք են։

— Տգեղ կիները։