Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մինչև ո՞ր աստիճան ապահովյալ է սիրահարության երաշխավորությունը։

— Մինչև որ երկու կողմեն ստակի նվազությունը զգալի ըլլալով, կնոջ տգեղությունը և երիտասարդին քոքոզությունը երևան ելնե։


— Արդի կանանց քով էրիկը ո՞ր աստիճան համարում ունի։

— Որչափ որ ունի արհեստավորի մը քով գտնվող աշակերտ մը՝ որ երբ յուր վարպետին հաճո գործ մընե աֆերիմ մը կը լսե, կամ ավելի ճիշտն ըսելու համար ամենայն անձնվիրությամբ աշխատելեն վերջը երբ դիպվածով մը հանցանք մը գործե, բոլոր ծառայությունները ի սպառ մոռցվելով այդ հանցանքը երեսին կը զարնե. այսպես ալ երբ էրիկ մը յուր կնոջը ուզածը անմիջապես հասցնե, աֆերիմ մը կը լսե և կամ եթե 1—2000 ղուրուշ ծախս ընելով յուր կնոջը հագուստի համար բոլոր պետք եղած բաները առնե և դիպվածով միայն սկարբինը մոռնա, այդ ամենը մոռցրվելով աղվորիկ չախ մուտելեն վերջը քանի մօր ալ կնոջը երեսը չկրնար տեսնել։


— Պոլսո արհեստավորներուն գլխավոր դրամագլուխը ո՞րն է։

— Սուտ։

— Այս ապրանքին տեբոզիթոն ո՞ւր է։

— Օրագրի խմբագրին քով։


— Այս ամիս պոլսեցիներուն ամենեն մեծ մտածության առարկան ո՞րն է։

— Ածուխի ու փայտի ստակը։

— Խմբագիրները ի՞նչ կը մտածեն։

— Թուղթի ստակը։

— Այս երկուքեն որո՞ւնն է ավելի դժվարը։

— Վերջիններուն։