Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քիչ մը առաջ խնդալեն կը ճաթեիր կոր նե. ան ատենվան եղածը զուրցե, հիմա զաթր բան մը չկա որ խնդաս, առ քեզի երկուք տահա։

— Էֆենտիմ ցերեկը երի...

Տիկինը չորս հատ կը ցուցնե։

— Ճանըմ աղաս, ինչի չիմ խասկանա։

— Ծո, ի՞նչ ապուր կուտես, ես քու էյլենճե՞դ եմ, կորսվե, շուտ, աչքիս մերևար։

— Ճանըմ էֆենտիմ, զուրցիմ, զուրցիմ ամա, խազեպի կը գաս։

— Պե՛ մարդ, իս ճաթեց ընե՞ս պիտիք ինչ եղավ նե, չզուրցե՞ս։

Այս խոսքին վրա տիկինը դուռը կը բանա և վար իջնալով.

— Սիրելի ամուսինս, կես ժամե ավելի է, որ վերը քեզ կը սպասեմ, կարծեցի թե հետդ հյուր մը ու նիս, ո՞վ գիտե որ դուն կայներ սա ապուշին հետ կը խոսիս, о՛ն, վեր ելնենք։

— Քայց այս անզգամին լեզվին տակ բան մը կա, որ չուզեր զուրցել։

— Ա, ի՞նչ պիտի ըլլա, ո՞վ գիտե մուկ տեսավ ինչ եղավ, որովհետև այդ հիմարը մուկ տեսնե նե շատ կը զվարճանա։

— Հա՞, ծո, ատոր համար կը խնդայիր կոր։

— Խրամանք է, քուզում աղա, մուկ տեսա, մուկ։

— Գետնին տակը անցնիք, մուկն ալ, դուն ալ, որ իմ երեք ոսկիս քաշեցիք։

(Կինը)

— Ձեզի պես հիմարներն ալ Աստված պակաս լընե։

(Ապտակ)

Քեզի պեսներուն ալ Աստված պելան տա։


Ալֆոնս Քար Կարի պալտին տեսնելու կերթա։

Դուռը կը զարնե։ Դուռը կը բացվի։

— Ժեներալն հո՞ս է։

— Այո՛, հոս է։

— Խոսիլ կհուզեի հետը։

— Ի՞նչ պիտի խոսիս։

— Ատիկա ձեզի չի վերաբերիր։

— Ո՞վ ես դուն։