Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ալֆոնս Քար։

— Բայց, ի՞նչ պիտի ընեիր ժեներալը։

— Ժեներալը հեռագիր մը ղրկած էր ինձ, որով կիմացուներ այս ինչ ժամուն գալ հետը տեսնվիլ. ես ալ անոր համար եկած եմ։

— Այդ հեռագիրը ցցուր նայիմ։

Հերիք է, պարոն, հերիք, զիս կը ծաղրե՞ս կոր, ո՞վ ըսավ քեզի, որ ես ամեն ըսածիս ապացույցները գրպանս կրելու սովորություն ունենամ։

— Ներեցե՛ք, ժեներալն հոգնած է, պառկեր է։

— Այսպես չըսե՞ս, կտոր մը թուղթ տուր։

Թուղթը կառնե ու կը գրե.

«Սիրելի բարեկամս, բռնավորներ գիտեմ, որք ձեզի պես այսչափ մեծ զգուշությամբ հսկված չէին, հարգանքներս կը մատուցանեմ, ցավելով, որ չկրցի զձեզ տեսնելն։


Երկու քույր խնրո մը համար դատարան կը ներկայանան։

Նախագահն ասոնց մեծին կը հարցունե.

— Քանի՞ տարու եք օրիորդ։

— Քսան և ութը տարու եմ պարոն նախագահ։

Նախագահը պզտիկին դառնալով կը հարցունե.

— Դուք քանի՞ տարեկան եք։

— Երեսունը մեկ տարու եմ պարոն նախագահ։

Նախագահը դիվանադպիրին դառնալով կըսե.

— Չըլլա որ սխալ արձանագրես. Անդրանիկն է պզտիկը։


Փաստաբան մը իր գրագիրն տեղ մը ղրկել կուզե։

— Ռ... է..․-ին տունը կերթաս և սա թուղթերն իրեն կը հանձնես։

— Տունը ո՞ր կողմն է։

— Նոր փողոց թիվ 29։

— Աղեկ գիտե՞ք, որ հիմա հոն կը նստի։

— Այո՛, հոն կը նստի։

— Բայց աղեկ գիտե՞ք։

— Այո՛, հոն կը նստի։