Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցողներեն մեկուն թղթերուն, որ այս վերջինը կը ձանձրանա և հանճարեղ միջոց մը կը գտնե այս ձանձրույթդ խալսելու համար։

Թաշկինակը կը հանե գրպանեն և քովը նստողին քիթը կը բռնե․

— Ի՞նչ կ՛ընեք, պարոն։

Ներեցեք, իմ քիթս կարծեցի, կը պատասխանե խաղացողը։


— Մայր, դիմացի տունը կերի կոր։

— Ո՞վ ըսավ, ուսկի՞ց իմացար։

— Բոցերը չե՞ս տեսնար կոր..․ ամեն մարդ տունը կը պարպե կոր։

— Թող պարպեն, Պատրիարքարանի դիվանատունեն ստուգեցի՞ր։

— Դիվանատունն ի՞նչ կը խառնվի ասանկ բաներու։ Տուներնիս պարպենք մայր, պիտի էրինք։

— Մինչև որ Պատրիարքարանեն պաշտոնական ծանուցում չհրատարակվի, ես տեղես չեմ երերար․

— Պատրիարքարանն իրեն չվերաբերյալ խնդիրներուն մեջ ի՞նչ գործ ունի։

— Չիյտես, որ քանի մը օրե իվեր իրեն չվերաբերյալ խնդիրներով զբաղիլ սկսած է Պատրիարքարանը։ Անցյալ օր չհրատարակե՞ց, թե Սիմոն պեյը Կիլիկիո Կաթողիկոսին գործակատարն չէ եղած։


Դեղարանի մը մեջ.

— Պարոն դեղագործ, մայրս մեկեն ի մեկ հիվանդացավ, կուզեի բժիշկ Շ․.. տանիլ։

— Այդ բժիշկը ուրբաթ օրերը միայն կուգա այս գեղը։

— Ըսել է, թե ուրբաթ օրերը միայն հիվանդանալու է այս գեղին մեջ։


Ամենապատիվ սրբազան Պատրիարքին հրաժարականն ամենուս հայտնի է։