Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԻՑՈԻՄ

Խույումճիի աշակերտ մը կը փնտրվի, որ Չաքմաքճըլար յոքուշիեն առտու իրիկուն քանի մը սափոր ջուր տանի իր վարպետին խանութը։

Խոնարհաբար կը խրատենք Մաժլո գրաշար — տնօրեն մեծապատիվ Գեորգ էֆենտի Այվազյանը, որ առիթ չփախեցնե և ընդունի այս պաշտոնը՝ որուն արդեն հմուտ է, և որո մեջ մեծ ասպարեզ մը բաց է իրեն համար։

Միամտաբար կուտանք իրեն այս խրատը և քաջահույս ենք, որ նորին նորատի այվազութենեն ծուռ կերպով չմեկնվիր։


ԱՌԵՎՏՐԱԿԱՆ

Մամլո շաբաթ ավուր թերթին վրա դարիին գինը երկու ղուրուշ բարձրացավ։