Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սա թուղթը տվավ հայրիկ, կը պատասխանն Արշակ ընդունած պարգևն հորը տալով։

Հայրը թուղթին վրա հետևյալը կը կարդա.

«Մեծապատիվ աղա.

Հոգաբարձության հրամանավ կը փութամ ծանուցանել ձեզ, թե ձեր որդին Արշակ այսօրվնե սկսյալ վարժարանս չպիտի ընդունվի, այն պատճառավ, որ քանի մը ամիս է թոշակ բերած չունի։

Խնդրելով որ ընդունիր խորին հարգանացս հավաստիքն մնամ․..»։

Կըսվի, թե այս տարի աշակերտներու մեծագույն մասն նմանօրինակ կաղանդչեքներով շնորհավորված են։


Վիճակագրական
1881ի մեջ մահվամբ պակսածները.
Փարոս պատկերազարդ հանդեսն,
Հայոց պատմություն տպելու ազատությունը,
Միացյալ ընկերությանց անդամոց ոմանց մեջ հիշյալ ընկերություններեն
անձնական շահ հանելու հույսն,
Հայկական խնդիրն,
Պարտատերներուն խղճմտանքը,
Պատրիարքարանի մուկերն (անոթութենե),
Վանա վարժապետանոցը,
Ազգային ժողովո գումարման կանոնավորությունն,
Վարժապետներու ներկայն
էնֆիեճյանի Պատրիարք ըլլալու հույսը,
Ադրիանուպոլսո ազգայիններու առաջնորդ հավնեցնելու միջում
թաբուի միացյալ վարժարանաց բարեհիշատակ միությունն,
Շաբաթ իրիկունները դրամով տուն դառնալու բարի սովորությունը,
Կաղանդի առթիվ նվեր տալու նախապաշարումն,
Իրարու խոսք հասկնալը,
Առանց Պատրիարքարանի գիտության առաջնորդներու Պոլիս
չբերվելուն առանձնաշնորհությունն,
Տուներու մեջ խմելու ջուր գտնելու հույսը,
Շիրքեթի Խայրիեի շոգենավներու մեջ հանգստություն,