Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առանց քսակահատի փողոց գտնելու դյուրությունը։


Մանուկներուն աչքը լույս․․․

Բուրաստան Մանկանց անուն պատկերազարդ հանդես մը հրատարակվիլ սկսավ նոր տարիեն սկսելով։

Կը հուսանք, որ մեծապատիվ հրատարակիչներն հաջողություն պիտի գտնեն, որովհետև մեր ազգին մեջ մանուկներն չափահասներեն բազմաթիվ են։

Մեզ տրված տեղեկություններուն նայելով Պրուսայի առաջնորդ գերապատիվ Բարթողիմեոս եպիսկոպոսն ալ փութացեր է բաժանորդ գրվիլ։

Ուր էր թե ուրիշներն ալ այս տղուն օրինակին հետևեին և քաջալերեին մանուկներու հատկացյալ այս թերթն, որ չափահասներուն ի պետս հրատարակված լրագիրներեն ավելի ծառայելու կոչումն ունի։


— Ամերիկայի լրագիրներն և պարբերական թերթերն տարին՝ 65.000,000 քաշ թուղթ կսպառեն եղեր Մարտիրոս աղա։

— Մեր ազգն ալ տարին 70,000.000 քաշե պակաս կսպառե խաղի թուղթը։


Ամբակում աղա, լրագիրի մը մեջ կարդացի, որ անցյալ երեսուն տարվո մեջ քաղաքական պատճառներու համար Բարիզի մեջ 1439 փողոցներու անուններն փոխված են։

— Ատ ալ բա՞ն մէ, երբեմն կըլլա, որ ես պարտատերներե չտեսնվելու համար օրը հազար փողոց կը փոխեմ։


ՀԱՐՑ — ՊԱՏԱՍԽԱՆԻ

Հարուստներն ինչո՞ւ զգացում չունին․

— Որովհետև անոնք հասարակ ժողովրդոց չափ բազմաթիվ պետքեր չունին։

Հասարակ ժողովուրդն ինչո՞ւ շատ զգացում ունի.