Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Որովհետև շատ պետքեր ունի։

Ուրեմն, ես ալ կը հետևցնեմ, շատ պետքեր ունենալու է մարդ անզգա չըլլալու, քան թե հարուստ ըլլալու է անզգա ապրելու համար։


— Սիմոն աղա, ինչպես են առուտուրները։

— Գեշ չեն, շատ աղեկ են։

— Հելե աղեկ ըսող մեկը չտեսա, որի հարցնես, գե՜շ, գե՛շ, գե՛շ:

— Էֆենտիմ, քանի տարիե իվեր սանքի ձեռք ձեռքի վրա նստած էինք, հիմակ գործի սկսանք և էն քիչը վեց ամսվան համար գործ ունինք։

— Ինչ է, սարային յափունե՞րը մտած ես։

— Չէ՜, էֆենտիմ, խըրըխճի ըլլալս չե՞ս գիտեր։


— Պարոն աղա, լահորաքի ունի՞ս։

— Ունիմ, հեմ բեք աղեկը ունիմ։

— Ես Պիսմարք կուզեմ։

— Պիսմա՜րք, հա, ա՞ս ալ մոտա ելավ, հիմակ ալ ամեն մարդ պիսմարքին փակեր է։


— Որչափ բախտ ունի եղեր։

— Ո՞վ։

— Ինչ բախտավոր մարդ։

— Որո՞ւ համար է խոսքդ, բարեկամ։

— Փանոսյանին համար կըսեմ։

— Ի՞նչ է եղեր, Պուքրեշին բիանքոն անո՞ր զարկեր է։

— Ադ բան մը չէ։

— Բան մը չէ՞, ուրեմն Ավստրիո մեծ վիճակահանությունը՞ անոր ելեր է։

— Ո՜չ, բարեկամ, ոչ. ստակի վերաբերյալ բան չէ։

— Է՜յ, ի՞նչ է ուրեմն, հայոց Պատրիարք եղեր է։

— Չէ, եղբայր՝ բախտ ունի եղեր որ հույն չէ ծներ։

— Ի՞նչ կելնե ատկե։

— Ի՞նչ պիտի ելնե, եթե հույն ծնած ըլլար և հայոց դեմ գրա—