Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սույթովը պիտի կարենա հասարակաց օգտին համար մայրաքաղաքիս բոլոր ճամպազաքալույց խալտըրըմները նորոգել։


ՀԵՌԱԳՐԱԼՈՒՐԴ

Աժանս կեվեզե

21 մալիս Կ. Պոլիս

Ազգային ժողովը մեր դիտողությանց վրա վերջապես հասկնալով, որ ազգային բոլոր թե՛ արտաքին և թե՛ ներքին խնդրոց կարգադրության միմիակ ճարը ներկա երեսփոխանության սրբագրությունն է, պիտի որոշե նոր և ընդհանուր քվարկությամբ երեսփոխանություն մը կազմել ընտրական օրենքները կանխավ բարեփոխելով և սեղմելով, որպեսզի «արժեմը չարժեմը» երեսփոխան ընտրվելով, երեսփոխանության «պատիվը» չաղարտի։

Ամեն օր Ե. Պոլիս

Մասիսի ծեր խմբագրապետին և երիտասարդ խմբագրին ամենօրյա կռիվեն ճելալ պեյ խանը դղրդեցավ։


ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Վենետիկի Մխիթարյան հարց վարժարանին մեջ հարցաքննության ատեն քննիչը կը հարցունե աշակերտին։

— Տղաս, ամենեն թափանցիկ մարմինները ո՞րոնք են։

— Տնտես աղբոր կտրած պանիրը։


Իմ ազնիվ բարեկամ տոքթորիս հարցուցի.

— Մեծատաղանդն Կյոթե իր հոգեվարք միջոցին ինչո՞ւ համար լույս... լույս․.. և դարձյալ լույս պոռաց։

— Աչքերը մթագնեցան, անոր համար։

— Հապա մեր Գրասեր Ատոմը կըսե, թե դպրոցներուն համար լո՜ւյս.․․ գոչեր է։

— Դուն անոր ի՞նչ կը նայիս. Գափամաճյանին ալ հարցունեա նե՝ իմ Լույսիս համար է կըսե։

Խմբագիր-տնօրեն ԱՐՔԻԼԻՔՈՍ