Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ատիկա մյուսյու Քարլոն զարկեր է, վարպետիդ ի՞նչ։

— Մեր խանութեն առավ տիկին, հինգ ղուրուշի ալ սակարկություն ըրավ։

— Դուք նապաստա՞կ կը ծախեք։

— Հապա, այդ հրացանով տեսած որսորդ ճողինոներուդ ամենն ալ մեր խանութին մյուշտերիներն են։


— Եղբայր, 1876 տարվույն օրացույցն ունի՞ս։

— Չկ՛, տակավին, ինչո՞ւ հարցուցիր։

— Բան մը պիտի հարցնեի։

— Հարցուր, կրնա ըլլալ որ գիտնամ։

— Երեկ մեկու մը հետ վիճաբանության բռնվեցանք 1876-ի Գիր Տարվույն-ի վրա, անոր վրայոք պիտի հարցունեի, թե գիտես այս տարվան Գիր Տարվույն-ը։

— Ան գիտեմ։

— Օրացույց չառի կըսես կոր նե։

— Ամեն բան օրացույցեն չսորվիր ա՛, մարդս քիչ մալ ինքնիրմեն գտնալու է. այս տարվան Գիր Տարվոյն է Չ. Ք. Ա. Վ. Ո. Ր. ՈՒ. Թ. Յ. Ո. Ի. Ն. Ա. Ն. Ա. Ն. Կ. Ո. Ի. Թ. Յ. Ո. Ի. Ն. Գ. Ի. Ն. Ո. Վ. Ո. Ի. Թ. 3. Ո. Ւ. Ն.։


— Ղալաթիո քսակահատներեն մին. անցյալ շաբթու, դերձակի մը բանթալոն մը ապսպրած ըլլալով՝ առնելու կերթա։ Դերձակը անուշադրությամբ մոռցած կը բանթալոնին գրպան շինել։

— Ասոր գրպանը ո՞ւր է, կը հարցունե քսակահատը։

— Չշլեցի, կը պատասխանե դերձակը։

— Ինչո՞ւ։

— Պետք չունիս, ատոր համար։

— Ի՞նչպես պետք չունիմ։

— Որովհետև դուն ուրիշին գրպանները կը գործածես միշտ:


— Ըրածդ վայլե՞ց, Կարապետ աղա։

— Ի՞նչ կա։