Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ամիս մէ, որ հիվանդ պառկած էի ու օր մը չեկար զիս տեսնելու։

— Իրավ որ չիմացա, ներեցե՛ք, այս պարտավորությունս ուրիշ անգամ կը կատարեմ, բայց կը խնդրեմ, որ հիվանդ եղած օրդ ինձի իմացունես։


— Այս ի՞նչ է, Հակոբ աղա, զբոսարանին մեկ կողմը ալաֆրանկա մուզիքա գրեր ես, մյուս կողմն ալ ալաթուրքա։

— Այո՛, թե, արևելյան և թե՛ արևմտյան մուզիքա բերել տված եմ, որ երկու ճաշակի տեր մարդիկ ալ գոհ ըլլան։

— Ե՞րբ կսկսի նվագածությունը։

— Առաջ ալաֆրանկան, ետքը ալաթուրքան, էն ետքն ալ արեվելյան եղանակներն արևմտյան եղանակներուն հետ միացնելու համար երկուքը մեկեն։

— Դո՞ւն ալ Չուխաճյանի պես օբերա պուֆ կը շինես կոր, թշվառական։


— Մարդ Աստուծո, ձմեռը եկավ, դեռ ոչ ածուխ առիր, ոչ ալ փայտ։

— Կամաց, կամաց։

— Ձմեռվան համար տղայոց հագուստ ալ չշինեցիր։

— Կամաց, կամաց։

— Սենյակին քիլիմ առնեիր պիտի, ան ալ չառիր։

— Կամաց, կամաց։

— Պատուհաններում փակցնելու համար Միմոս պիտի առնեիր, ան ալ չառիր։

— Կամաց, կամաց։

— Տղա քները կը մսին կոր, փայտ կը կտրին կոր։

— Փատ կը կտրին կոր նե՝ աղեկ ա՛, փատի պետք չունինք, ըսել կ՝ըլլա։

— Ճանըմ, հիմա կատակի ատե՞ն է։

— Ստակ տալու ալ ատենը չէ։ Տղաքներուն ըսե, որ մսելու տարիներ չեն. թո՛ղ ակռանին սխմեն քիչ մը, այս տարի մսիլը արգիլյալ է։

— Չմսիլ կ՝ըլլա՞:

— Մարդուս ձեռքեն ի՞նչ կը խալսի, ուզես նե՝ կըլլա․ շատ