Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մսելու ըլլան նե՝ դրացիին տունը միսաֆիրության կը ղրկես, հոն կը տաքնան։

— Ամեն օր միսաֆիրություն կըլլա։

— Ինչո՞ւ չպիտի ըլլա։

— Ամոթ է նե։

— Այնչափ բարակ մտածողն ալ թո՛ղ չմսի, էֆենտիմ։


— Եղբայր, այս գրած աղերսագիրդ ալ չէ եղեր։

— Ինչո՞ւ։

— Ես քեզի ըսի, որ մարդը շողոքորթես, որովհետև իրմե մեծ ակնկալություն ունիմ, ան ալ շողոքորթվի նե՝ ուզածս կը կատարե։

— Շողոքորթեցինք ա՛։

— Ավելի շողոքորթելու է, անիկա շատ շողոքորթվիլ կուզե։

— Անանկ է նե՝ տղաս, գնա, Մասիսին խմբագրին գրել տո՛ւր այդ աղերսագիրդ։


— Կարապետ աղա, սա մեր տղուն գործ մը գտնայիր։

— Շատ աղեկ, գտնամ, ի՞նչ կուգա ձեռքեն։

— Զեռքեն ինչ գալը չիյտեմ, բայց անանկ աղվոր ժիմնասթիք գիտե, որ չվանի վրայեն վազելով, ցատկելով կը քալե ու չիյնար։

— Աղեկ ա՛, թող Գարագեղի կամուրջեն առանց իյնալու կը քալեմ տեյի ծանուցում մը ընե, ամեն մարդ վազող վազողի սեյր ընելու կուգա, տղադ ալ սեպեպլենմիշ կըլլա։


— Իմացա՞ք, զավզավաթճի քահանան խալբախը ձգեր է։

— Իմացանք, Օրագիրը կը պնդե, որ մորուքն ալ ածիլեն։

— Մորուքն ածիլեն նե՝ նորեն չբուսնիր։

— Տղա՞ ես, Պատրիարքարանը խստիվ կը պատվիրե մորուքին, որ չբուսնի, մորուքն ալ Պատրիարքարանի դեմ վարված չլլալու համար, կամա ակամա ետ կը քաշվի։


— Մյուսյու տոքթոր, հիվանդնիս ի՞նչպես տեսար՝ այսօր։

— Առաջվան պես է. զարմանալի է, որ այսչափ դեղ տվինք ու օգուտ մը չըրավ։