Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ըռընտնալու հույս կա՞։

— Չեմ ըսեր, որ չկա։

— Վտանգավո՞ր է։

— Ան ալ չեմ կրնար ըսել։

— Կապրի՞, չէ նե կը մեռնի։

— Նաթուրան օգնե նե՝ կապրի։

— Անանկ է նե ալ դուք զահմեթ մընեք հոս դալու ու հիվանդնիս նայելու, քիչ մալ թող նաթուրան նայի։


— Իմացա՞ր, Ամբակում աղա, ընկղմած նավերը չուրին երեսը հանելու համար նոր միջոց մը գտեր են։

— Ի՞նչ միջոց։

— Նավուն մեջ թուլումներ կիջեցունեն եղեր, ետքն ալ այդ թոպումները օդով կը լեցունեն եղեր, թուլումները կուռենան եղեր, ջուրը նավեն դուրս կելլա եղեր, նավն ալ վեր կելլա եղեր։

— Ատ աղեկ բան է, այդ թուլումներեն մեյ մեկ հատ ալ գոնե մենք կախենք։

— Ինչո՞ւ։

— Որովհետև առջի օրը Պահջե-Քափուսիեն անցած ժամանակս քիչ մնաց, որ կը խղդվեի կոր։

— Ձի մալ Չաքմաքճըլար յոխուշին խղդվեր է, ըսին։

— Անձրևներն ասանկ երթալու ըլլան նե ուրիշ վտանգներ ալ կրնան պատահիլ։

— Չեմ կարծեր, որովհետև Շիրքեթը Խայրիեն որոշած է եղեր փողոցներու մեջ ալ շոգենավ բանեցունել։


— Ձեռքինդ ի՞նչ թուղթ է, Կարապետ աղա։

— Շմենտըֆերի վաստկող թիվերուն թուղթն է։

— Տուր նայիմ, ինձի զարկե՞ր է մի։

— Առե՛ք։

— Ասոր կեսր ո՞ւր է։

— Կե՞սը մի.․․ հինգ տարիեն ետքը։


— Աս ի՞նչ է, այսպես հագվեր, սգվեր ես այսօր, փեսա կըլլաս կոր։