Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չէ՛, աղբար, մարդուն մեկուն հայհոյեցի սրճարանի մը մեջ, ան ալ հիմա ինձի դեմ դատ է բացեր, զապթիե կերթամ կոր, հագվեցա, որ պատվավոր մարդ երևնամ։

— Աղեկ ա՛, մարդը քուկին հագուսաներուդ դեմ դատ չէ բացեր ա՛։ Ավելի աղեկ չէ՞ր ըլլար, որ վրադ գլուխդ շտկելու տեղ, բերանդ շտկեիր։


Օրվան քաղաքավարությունդ...

— Քուզում Մարտիրոս աղա։

— Ի՞նչ կա...

— Ճանըմ Մարտիրոս աղա...

— Ըսե՛։

— Ոտքդ պագնեմ, Մարտիրոս աղա...

— Ի՞նչ կ՝ուզես։

— Արևուդ մեռնիմ, Մարտիրոս աղա...

— Չըսե՞ս։

— Ի սեր Աստուծո, Մարտիրոս աղա։

— Խենդեցա՞ր, ի՞նչ եղար, ի՞նչ կուզես։

— Ուզելիքս դուն հասկցիր, կամչնամ կոր ըսելու, քուզում Մարտիրոս աղա։

— Մի՛ քաշվիր, Համբարձում աղա, ըսե՛։

— Շատ պետք ունիմ, ինձի ոսկի մը տայիր։

— Քուղում Համբարձում աղա, ճանըմ Համբարձում աղա, ոտքդ պագնեմ, Համբարձում աղա, արևուդ մեռնիմ, Համբարձում աղա, ի սեր Աստուծո, Համբարձում աղա, ըսելիքս դո՛ւն հասկցի՛ր, կ՝ամչնամ կոր ըսելու, քուզում Համբարձում աղա, ստակ մը չունիմ։

— Քուզում Մարտիրոս աղա, աֆ կ՝ընեք, գլխու ցավ տվինք։

— Քուզում Համբարձում աղա, բան մը չէ, դուք ալ աֆ կընեք։


— Անցած ըլլա, անցյալ գիշեր տուներնիդ գող է մտեր։

— Այո՛։

— Չիմացա՞ք։

— Շունին հաջելեն կասկածեցա, որ պարտեզին մեջ բան մը