Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կըլլա կոր, բայց տանին առջևը կերած, շարունակ փատը զարնելեն մերաք չըրի։

— Անանկ է նե պեքճին գողերուն համար կը զարնե եղեր, իմտցնելու համար, որ զիրենք տեսնող չկա, ուզածնին թող առնեն։


— Ի՞նչ ունիք, հիվա՞նդ եք։

— Այո՛, ստամո՛քսս կը քացխի կոր։

— Ի՞նչ վնաս ունի։

— Կեյիրմիշ ըրած ատենս ալ գիտես քի հավկիթ ետ կուգա կոր։

— Ատ է նե՝ բան մը չէ, յումուրթա սալաթասը եղած ես։


— Կարապետ աղա, ՆՈՐ ՀՐԱՇՔ անունով գիրք մը ելեր է, կարդացի՞ր։

— Չէ, ի՞նչ գրեր է մեջը, երկաթյա կամուրջին շինվիլն որ լմննա՞լը։

— Չէ, չերևնալու միջոցը գտեր է եղեր աղջիկին մեկը։

— Ատ ի՞նչ ըսել է։

— Ըսենք, թե սենյակի մը մեջ, կամ դուրսը բազմության մեջ՝ կեցած ատենդ ուզես նե՝ ինքզինքդ ուրիշներուն չես ցցուներ եղեր, մինչև անգամ ուրիշի հետ կը խոսիս և դիմացինդ քեզի չտեսներ եղեր:

— Ատ աղեկ բան է, եկեն, սա գիրքեն հատ մը առ տե ինձի բեր, որ մուպաշիրը տունը գազիս փնտրելու ըլլա նե՝ չերևամ սվոր, չմոռնաս հա՛, կհուզես նե՝ հատ մ՝ալ քեզի համար ա՛ռ։


Չաթ, չաթ, չաթ.․․

— Գրիգոր աղա, աս ի՞նչ է..․

— Ի՞նչ կա։

— Չնայե՞ս, չորս հինգ համալ պյուրո մը, թավլի մը, աթոռներ ու հայելիներ բերեր են մեզի։

— Տեր ողորմյա, գիշեր ատեն աս ի՞նչ պիտի ըլլա․.. կեցիր