Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պատեն կախված էր, առի, բթոսդելա չէ՞ մի յա։

— Ի՞նչպես բրոսդելա, ֆիստանիս թյունիկն է ատիկա։

— Ի՞նչ կըլլա եղեր, թյունիկիդ վրան չնստեցանք ա, վրանիս առինք, այս թյունիկ ըսածնիդ կնիկներն առաջ կերակուր եփած ատեննին առջևնին կը կապեին մենք ալ ատոր բրոսդելա կըսեինք․ հիմա ալաֆրանկա եք եղեր, ամեն բանին անունը կը փոխեք կոր։


— Հայրի՛կ, ինձի ֆրանսերենե հայերենի բառարան մը ա՛ռ։

— Չունի՞ս բառարան։

— Հին մը ունիմ, մեջը շատ թուղթեր պակաս են, փնտրած բառերս չեմ կրնար կոր գտնալ։

— Մեջը գտնված բառերը նայե դուն ալ, հիմա ծախս ընելու ատեն չէ։


— Աղջի՛կ, ինչո՞ւ համար նստեր, երկու ժամե ի վեր կուլաս։

— Ես չլամ, ո՞վ լա։

— Ի՞նչ եղավ։

— Ի՞նչ պիտի ըլլա, նոր ելած գլխարկներեն հատ մը առ, ըսի հորս, չառներ կոր։

— Նոր ելած գլխարկ ըսածդ ի՞նչպես բան է։

— Վրան թռչուն կա։

— Աղեկ ա՛, քանարիա մը ունինք, բռնե, գլխարկիդ վրան գիր, լմննա երթա, բայց նայե՛, որ չփախցունես, կուզես նե վանդակըն ալ մեկտեղ դիր գլխուդ, որ չփախչի։


— Ի՞նչ ըրիր տղադ, դպրոց կը ղրկե՞ս կոր։

— Չերթար կոր սատանան, ինչ որ ըսես պարապ է։

— Վարժապետին չե՞ս ըսեր կոր։

— Վարժապետեն ալ չվախնար կոր, մեկը վախցնելու է զինքը, որ խոսք մտիկ ընե։

— Վախցունել կուզես նե Խասգյուղի շոգենավներեն մեկուն մեջ նստեցուր։