Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մեկե մը չլսեցի, բայց առջի օրը տեսա, որ տունեն կը կրվեիք կոր։

— Այո՛, կը կրվեինք կոր։

— Ո՞ւր։

— Իրավ որ ես ալ չգիտեմ ուր կը կրվինք կոր։

— Տեր ողորմյա, ասանկ բան կ՝ըլլա՞ հիչ։

— Քանի մը ամիս տունին քիրան չտաս նե բեք աղեկ կ՝ըլլա կոր։


— Քուզում Թորոս աղա, ինչ ընեիր, ընեիր, սա մեր տղուն գործ մը գտնայիր։

— Ի՞նչ գործ գտնամ, տիկին, հիմա գործ ըսածդ աշխարհիս վրայեն վերցած է։

— Թյուճարի մը քովը տայիր։

— Թյուճարի քով երթա ի՞նչ ընե, անոնք ալ գործ չունին, իրարու ետևե թոփ կը նետեն կոր։

— Աղեկ ա՛, տղաս ալ պարե թոփ նետել սորվի։