Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բարեկա՛մ, քեզի բան մը ըսեմ, մերինը առեր քալեր է տունեն։

— Գիտե՞ս, խելքը ով է դարձուցեր։

— Ինչ գիտնամ:

— Անշուշտ տուներնիդ շատ եկող գացող մեկը ըլլալու է։

— Անկարելի է, տուներնիս շատ եկող գացող մեկն ըլլար նե՝ կնկանս անտանելի բնավորությունը գիտնալով խե՞նդ էր որ իս փորձանքեն ազատեր ու փորձանքին մեջ ինքն իյնար։


— Կաղանդչեքի կը պատրաստվիս կոր թշվառական, կեցիր նայինք, վարպետդ այս տարի կաղանդչեք ի՞նչ պիտի տա։

— Առջի օր տվավ արդեն։

— Ի՞նչ տվավ։

— Ճամբա։


Պարահանդեսի մը մեջ.

— Բարեկամ, անտանելի մեկը կա որ քովես շբաժնվիր կոր և զբոսանքիս արգելք կըլլա կոր։

— Չծախե՞ս։

— Խելացի է չծախվիր կոր։

— Չ՞ծախվիր կոր։

— Ո՛չ։

— Վիճակահանության դի՛ր։

Երեկույթի մը մեջ.

— Ինչպես ես բարեկամ, օրիորդ Լուսիային հետ սիրահարության սկսա՞ր։

— Չէ՛։

— Ինչո՞ւ։

— Քանի մը անգամ բարև տվի չառներ կոր։

— Չառնե՞ր կոր։

— Ո՛չ։

— Բարևդ վիճակահանության դիր։