Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պարոն փաստաբան, ընկերոջս հետ դատ մը ունիմ։

— Ի՞նչ է դատերնիդ։

— Հաշիվները տեսանք հիսուն ոսկի ինձի պարտական կը մնա կոր։

— Է՛յ, չտա՞ր կոր։

— Հիսուն ոսկի դուն ինձի պարտական ես կըսե կոր։

— Անա՞նկ է.

— Ես ալ ան հարցունելու եկա ձեզի, որչափ ըլլա նե դուք փաստաբան եք, մեզմե աղեկ գիտեք, հիմա հիսուն ոսկի որերնի՞ս պարտականք ենք արդյոք։

— Քուկին առնելիքդ ըլլալն չե՞ս գիտեր կոր։

— Բեհ, գիտնայի նե՝ այստեղ ի՞նչ գործ ունեի։


— Տղադ ի՞նչպես եղավ, Թորոս աղա։

— Ինչպես պիտի ըլլա, վարպետ կերթա, կաշխատի, բայց չկրնար ստակ ավելցնել։

— Ի՞նչ է պատճառը արդյոք։

— Չգիտեմ, երկու յախան իրարու քով չկրցավ բերելն, գնաց։

— Ղալաթիս երկաթյա կամուրջին պես, չըսե՞ս։


— Բարև՛։

— Աստծու բարին։

— Այսօր ստակ պիտի տայիր։

— Չպիտի տաս նե՝ չպիտի տամ ըսե, ես ալ երթամ արգհալ ընեմ, որովհետև ալ սպասելու ժամանակ չունիմ։

— ․․․

— Ինչո՞ւ չես խոսիր կոր, աղբա՛ր։

— Անոր համար, որ ես հիմա իմաստասիրության տված եմ ինքզինքս, և փիլիսոփան կըսե, որ Սակաո խօսեայ, լուր բազում:

— Բայց և այնպես փիլիսոփան չէ ըսեր, որ ուրիշներուն ստակը կլլես։