Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՈՐԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀԱՐՑՄՈՒՆՔԸ

Խորեն եպիսկոպոսը լսելով որ Խառն ժողովը նորին սրբազնության անունն ալ իզմիրի առաջնորդական ընտրելյաց ցանկին մեջ անցուցեր է, նամակով մը հետևյալ հարցումներն ուղղած է եղեր ազգային Վարչության։

1. Այն տեղի աղջիկները դասի մե՞ջ կը կայնին չէ նե՝ վերնատունը։

2. Վերնատունը խաֆես ունի՞ թե չէ։

3. Իզմիրի օդը ինձի ինչպե՞ս կուգա։

4. Իմ բանաստեղծական խանդս կը վառե՞ թե կը մարե։ (Թշվառական Մասիս, տես, ինչպես կը խնդա)։

5. Ան տեղի ժողովուրդին մեջ հին ու մին լաթերով պանդուխտներ ալ կա՞ն թե չէ։

6․ Ձ՛եռքս քարի մը կտոր առնեմ ու քրիստոսի գերեզմանին քարի կտորն է ըսեմ նե՝ ան տեղի ժողովուրդը կը հավտա՞ թե չէ։

7. Ան տեղը կաթ կը գտնվի՞ թե չէ։

8. Թե որ հետս մեկ քանի ընտանիք տանելու ըլլամ նե՝ ան տեղի առաջնորդարանը տե՞ղ կա թե չէ։

9. Իմ խաբու օղլանիս ո՞վ պիտի ըլլա, ըլլալիք անձը բանթալո՞ն կը հագնի թե շալվար։

10․ Իզմիրցոց գավազանն իմ հասակիս աղեկ կուգա՞ թե չէ։

11. Բուտրան և բոմատան ան տեղի կլիմային ի՞նչպես կուգան. և եթե աս տեղի կլիմայեն հոն տանիմ նե՝ մաքս կխառնե՞ն։

12. էջմիածնա թղթատարը հոն ալ կը հանդիպի՞ մի։

13․ Ան տեղի լրագիրներն ալ հոս տեղի Մեղուին պես ամեն ըրածներուս տըրտըր պիտի խոսին մի.

14․ Արշալույսն ալ Մասիսի պես հարդի տակեն ջուր կը քալեցնե՞ մի, և պարոն Մամուրյանն իմ ամեն մեկ քայլիս առջև մամուռ պիտի դնե՞ մի։