Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՆԻ ՄԸ ԽՆԴՐՈՑ ԼՈՒԾՈՒՄԸ

— Թընելը ինչո՞ւ համար շինվեցավ։

— Պոլսո ժողովուրդը գերեզմանի վարժեցնելու համար։


— Բերայի վաճառականներուն իրենց մաղազաներուն մեջ կնիկներու ձեռքով առուտուր ընելն ինչի՞ կը նմանի։

— Ձկնորսներուն ձուկերուն կեր նետելուն կը նմանի։


— 13 թիվ շոգենավն ի՞նչ օգուտ ունի։

— Համբերության գործնական դաս կուտա սկյուտարցիներուն։


— Կնիկներն պարապ ըլլան նե ի՞նչ կընեն։

— Հայելիին առջև կանցնին, անով կզբոսնուն։


— Արտոնությամբ դողություն ընողներն ո՞րոնք են։

— Հարուստները։

— Ի՞նչպես կը գողնան։

— Վիսթով, բռեֆայով։


— Ազգային վարժարաններու մեջ ի՞նչ դաս կուտան։

— Ժամավաճառություն։