Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երկաթյա կամուրջեն ե՞րբ պիտի անցնինք։

— Երբ որ զրահավորները անկից անցնելն դադրին։


— Ո՞ր պտուղներն են անոնք, որ մեծ դժվարությամբ կը ժողվվին․

— Կեռասն, ելակն ու համբույրը։


— Պոլսո մեջ ամենեն մեծ ընթերցարանն ո՞րն է, որուն մեջ ամեն մարդ մինչև իրիկուն նստի, լրագիր կարդա։

— Քալեմ օտասիներու մեջ գտնվող քյաթիպներուն հարցուր։


— Առուտուրները ե՞րբ պիտի բացվին։

— Երբ որ տերությանը առուտուրները գոցվին։


— Ի՞նչ է մկրտությունը։

— Աշխարհիս թատրոնը մտնելու համար վճարված տուրք։