Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԶՏԻԿ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԸ

— Աբրահամ էֆենտի, ուրիշ գործ մը գտա՞ք։

— Ի՞նչ ըսել կ՛ուզեք։

— Այսինքն, դեռ պարապ կը պտըտիք կոր, չէ նե գործի մը սկսած եք։

— Տեր ողորմյա, ես գործ չունի՞մ։

— Ներեցե՛ք, իմացա, որ Պատրիարքարանը ավելորդ պաշտոնյաները պիտի ճանբե եղեր, անոր համար հարցուցի։

— Չէ՛, ես գործիս գլուխն եմ։

— Ինչ որ է, բայց կարծեմ, որ այսօր Թատրոնի խմբագրատունը մեկը երթալով հայտներ է, թե երկու հարյուր հիսուն ղուրուշ ամսականավ ձեր պաշտոնը ձեզի չափ կատարելու պատրաստ է։