Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԵՂԱՆԻ ԱՌՋԵՎ

— Ահ, պարոն, որչափ կը սիրեք հավկիթը, ըսավ տիկին մը երիտասարդի մը, որ թեթևաբարո էր քիչ մը։

— Չգիտեք, որ նմանն զնմանն սիրե, պատասխանեց տիկնոջ ամուսինը երիտասարդին դատը պաշտպանելով։


— Ինչո՞ւ տոպրակը դուն կը տանիս կոր։

— Ի՞նչ ընեմ հապա։

— Համալի մը տուր թող տանի։

— Անցյալ տարի համալի մը տվի տոպրակ մը, որ տուն տանի, առավ տոպրակը գնաց, մեյ մալ չերևցավ։

— Ուր էր թե այն տոպրակին տեղ իմ կնիկս ըլլար։


Ղազար բարի երիտասարդ մէ, միայն թե քիչ մը ապուշ է, քիչ մալ աղքատ է։

Այս Ղազարը այս տարի հովանոց մը առնել չկրնալուն համար, անձրևի օրերը դրացիին դռնեն դուրս ելնելուն կսպասեր և անոր մեծ հովանոցին տակը անձրևեն ինքզինքը կը պաշտպաներ։ Դրացին ալ բան մը չէր ըսեր։

Այս Ղազարը առջի օրը դրացին դերձակի մը խանութ տեսնելով քովը կերթա։

— Ի՞նչ գործ ունիս հոս, կը հարցնե։

— Բանթալոն մը շինել կուտամ կոր։

— Կաղաչեմ, քիչ մը լայնկեկ շինել տուր, որ երկուքնիս մեկեն հագնինք, կըսե ականջն ի վար ու կերթա։