Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐԵԿեՆԴԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

— Քանի մը շաբաթ և ի վեր չեմ տեսներ մեր բարեկամ պարոն Թեոփիլեն։

— Խեղճին գլուխը փորձանք մը պատահեցավ և ստիպվեցավ խանութը գոցելու։

— Սնանկացա՞վ։

— Ո՛չ, գիշեր մը պարահանդես գնացեր է և հոն խաղի նստելով դրամագլուխը կորուսեր է։

— Ամեն ատեն չէ յա, տարին անգամ մէ։


— Իմացա՞ք, պարսն Ղունկիանոսը կնիկեն բաժնվեր է։

— Ինչո՞ւ համար։

— Գիշեր մը մեկտեղ պարահանդես դնացեր են, և կնիկը ուրիշի մը հետ փախեր է ու մեյ մալ երևան չէ ելեր։

— Ողջություն ըլլա, ան դարձյալ կուգա։


— Բարև՛, բարեկամ, ո՞ւր կերթաս այսպես վազելով։

— Բժիշկի, բժիշկներու։

— Խեր ըլլա, ի՞նչ կա։

— Օրիորդ Թ... վալսի մեջ սխալ քայլ մառավ երեկ գիշեր, ոտքը դարձավ և կոտրեցավ։


— Դատդ ի՞նչպես ըրիր, բարեկամ։

Դատս կերած է, տասն և հինգ օր է, որ դատի ելած չունինք։