Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶՎԱՐՃԱԼԻՔ

— Մարտիրոսը կը տեսնե՞ք։

— Բավական ժամանակն ի վեր տեսած չունիմ։

— Խեղճը նորեն ինքզինքը խմելու տվեր է։

— Այ՛ո։

— Ի՞նչ ընե, վիշտերը խղդելու համար է որ կը խմե։

— Գիտնալ պետք է սակայն, թե վիշտեր կան, որ լողալ գիտեն։


Քննության մը մեջ.

— Տղա՛ս, Աստված ե՞րբ մեռավ։

— Չեմ գիտեր, հիվանդ ըլլալն անգամ չիմացա։

Զննիչն, որ կրոնավոր մ՝էր կը հանդիմանե աշակերտն և կը պատվիրե դասատուին, որ մրցանակե զրկվի այդ աշակերտը։

Տղան լալով տուն կ՝երթա և մորը կը պատմե եղելությունը։

Մայրն արժանապատիվ քննիչին կ՝երթա հետևյալ օրն և՝

— Ինչո՞ւ հանդիմանեցիք տղաս, կը հարցնե։

— Որովհետև ձեր տղան տխմարին, ապուշին մեկն է։

— Ինչո՞ւ։

— Որովհետև Աստուծո երբ մեռած ըլլալն չգիտեր։

— Ես ալ չեմ գիտեր, ոչ ալ անոր հիվանդանալն իմացա, մենք թաղին մեկ անկյունը քաշված կյանք կանցունենք, մենք ձեզի պես ամեն օր լուրեր չենք իմանար, հայր սուրբ, դուք ամեն օր լրագիր կը կարդաք ու բարձր ընկերությանը մեջ... կը մտնեք, մենք ուսկի՞ց պիտի իմանանք․..