Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զորավոր ապացույցներ կան, որ կը հաստատեն, թե Խիկարի ամբողջ թիվերն հասած են Իզմիր։

Արդ, իրողությունն այսպես լինելով, կը խնդրեմ, որ երկու բարեկամաց կարդաք ձեր ինձ դրած նամակն և անոնց կարծիքն ինձ հաղորդել հաճիք։

Գալով այդ կետին, թե այսուհետև չեք ուզեր Խիկար ստանար համամիտ չեմ ձեզի։ Պետք է, որ կարդաք դուք Խիկար, և ես պիտի ղրկեմ ձեզի, ամեն միջոց ի գործ պիտի դնեմ, որ կարդաք զայն, մինչև իսկ բռնի պիտի կարդալ տամ, առանց ստակ մուզելու սակայն։ Դուք, եղրայր, կարոտ եք Խիկարին, որ ձեր քաղաքավարական եղանակն կրնա բարեփոխել, և հետևապես, օր մը փրկել զձեզ թուքե մը կամ ծեծե մը, որովհետև քիչ մը դժվար է ամեն տեղ Պարոնյաններու պես մարդոց հանդիպել։

Այս առթիվ կաղաչենք մեր Իզմիրի մեծապատիվ գործակալն, որ հաճի հինգ օրինակ Խիկար ղրկել ձրիաբար առ մեծապատիվ Խ. Հ․ Դերձակյան էֆենտի։ Միայն թե ամեն անգամ ստացագիր մառնվի իրմե սապես. «Ստացա հինգ օրինակ Խիկար (այնինչ) ամսո»։

Միտք ունինք Դերձակյան էֆենտիի նամակն ամբողջ հրատարակել, եթե հաջողինք Միարիֆեն արտոնություն առնուլ։


— Ճաշակի մեջ կարդացի՞ր Տելմաքա նոր թարգմանությունը։

— Երկրագունտի մեջ անոր քննադատությունը կարդացի միայն։

— Ի՞նչպես գտաք։

— Ինչպես որ արժան է գտնել։

— Թարգմանիչը գիտե՞ք։

— Ո՛չ։

— Ս․ Գ. ստորագրությամբ մեկն ի հայտ հանվեր է։

— Ի խալ հաներ է, ըսե սըվոր։ Հյուրմյուզի թարգմանության վրա քննադատություն մավելի բանավոր էր։


Աղեքսանդրիայեն նամակ մառինք Գ. Ա․ ստորագրությամբ։

Հարգելի նամակագիրն Տյուզենճյանի համարակալության մասին մեր ըրած դիտողություններն գրեթե ամբողջապես կընդունի և միայն երկու կետի մեջ տարրեր կարծիք կը հայտնե։