Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այվազ — Պարոն գրագիը, դուն անցյալները ինձի համար բան մը գրած էիր Հորիզոնին մեջ, ի՞նչ էր ատիկա։

Գրագիր — Արջային գոտիին տակ գտնվելով պաղ առեր եք ըսած էի։

Այվազ — ուզեմ, որ այս խոսքը հիմա Մեղուին դարձնենք։

Գրագիր — Շատ աղեկ։

Այվազ — Անկե վերջը եփրատ գրած էր երբեմն, թե օդերը ցուրտ ըլլալուն համար մեր հոդվածները պիտի տաքցնենք անանկ պիտի ղրկենք. այս խոսքն ալ Մեղուի դարձնենք։

Գրագիր — Դարձնե՜նք, դարձնելը դյուրին է ըսենք թե, բայց հասարակությունը ի՞նչ կըսե։

Այվազ — Ինչ պիտի ըսե, դարձուցեր են կըսե։


Այվազը շոգենավ մտնելու միջոցին

Պիլեթճին — է՜յ, ո՞ւր կերթաք։

Այվազ — Շոգենավ պիտի մտնեմ։

Պիլեթճին — Ներեցեք, ձեր շոգենավը Սիրքեճի իսկելեսին կը կայնի։