Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոբիկ ձեռքով մտնելու չափ ծաղրելի է։ Ուստի անոնք, որ անդիմակ են ըմբռնած չեն տակավին դարուս քաղաքակրթության ոգին, անկիրթ են, հանձնապաստան են, տիրացու են, դասատու են, տնտես են, ժամկոչ են, մեռելաթաղ են, ննջեցյալ են, և իբր այն՝ արժանի դիմակավորաց կարեկցության։

Աստված իմ, երբ պատիվ պիտի ունենանք տեսնելու մարդ մրոտ պատկերի ձերուժ։ Ձմեռած գոնե անգամ մը բնական դեմք մը տեսնելու բարեբախտությունը պիտի չունենա՞նք։ Դիմակներու բաղխումեն դեմք մը չպի՞տի ծագի բնավ.

Տասնևյոթը տարիներն հետե կաղաչեմ բաղմանուն կղերականի մոր հաճի վայրկյան մը վար առնուլ յուր դիմակն և ցույց տալ ինձ յուր դեմքը։ Բոլոր աղաչանքս ու պաղատանքս ապարդյուն կը մնան, կը մերժե խնդիրքս և

— Չըլլար, ամոթ է, պատասխանը կուտա ինձ միշտ:

Ո՜հ... ամչնալն ամոթ է այսօր:

Վա՜յ անոնց, որ սորված են ամչնալու:

Երանի՜ քեզ ո Ք․․․ պիտի ապրիս դու։

Խիկար շատուց կորուսած է բնական դեմքեր տեսնելու հույսը, որովհետև համոզված է, թե որքան հարգվի դիմակներու ազատությունն, այնքան ավելի պիտի ծածկվի ճշմարտությունը։ Խիկարին այս համոզումն օր ըստ օրե ավելի կը հաստատեն այն խնդիրներն, որք իրարու կը հաջորդեն ազգային շրջանակին մեջ։

Ազգային լրագրաց մեջ...

Չմոռնանք ըսել, թե ազգային լրագիրներն ալ դիմակավոր են։

Ազգային լրագրաց մեջ խնդիր մը կը հրատարակվի։

Այժմյան խնդիրներն, ինչպես Հայտնի է, դիմակավոր կը մտնեն ու կը պարեն լրագրաց մեջ։

Ընթերցողն կաշխատի, որ այդ խնդրույն խորը քննե, ուսումնասիրե և հետո իրեն համար համոզում մը գոյացնե: Հազիվ թե համոզում մը գոյացնել կը կարծե և ահա լրագիրն ու խնդիրն կը փոխեն իրենց դիմակը։ Ընթերցողը կսկսի խնդիրն անոր ստացած նոր դիմակեն քննել, և խնդրույն վրա գաղափար մը կազմելու պահուն, ուրիշ լրագրի մը մեջ խնդիրն բոլորովին տարբեր կաշիով դիմակավորյալ կը տեսնե։ Կը կործանին, հիմն ի վեր կը տապալին յուր ենթադրություններն, դատողություններն և հետևությունները։ Հետաքրքիր է, սակայն կուզե հասկնար Ծանոթներեն տեղեկություն առնուլ կորոշե։ Օրը տասը բարեկամե տեղեկություն կը հարցնե. անոնք ալ կուտան։ Այս տասը տեղեկություններն ալ իրա-