Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չտար։ Իսկ եթե ինքն ևս համոզված է, թե խոսքն արծաթ է, իսկ լռությունն ոսկի, որպես հիշած էինք հունարեն, բոլորով սրտիվ կը բարեմաղթենք, որ քիչ մավելի ոսկի ունենա։

Վերջացնելով մեր խոսքն, մայրաքաղաքիս առողջապահական ժողովույն ուշադրությունը կը հրավիրենք մեծապատիվ Սիմոն էֆենտի Թընկըյանի հիշյալ հոդվածին վրա։

Կուզե՞ք տուն ի մը տեր ըլլալ։

Շաբաթր տասը դահեկան վճարեցեք և տունի մը տեր կ՛ըլլաք:

Խիկա՞ր առնենք։

Ո՛չ, Տնտեսական միության գրասենյակը գնացե՛ք, տասը դահեկան վճարեցեք և ընկալագիր մառեք։ Ընկալագիր առնելով տուն մառած կըլլաք տասը տարի ետքը, Ազգային հիվանդանոցի կողմերը, ուր գյուղ մը պիտի շինե մեծապատիվ Հ. Արշակ էֆենտին, Տնտեսական միության հիմնադիրն, որ գործե քաշված, ինքզինքն մարդկության նվիրած է և անոր բարեկեցիկ վիճակ մը պատրաստելու կաշխատի անդուք, անդադար։

Տնտեսական միություն՝ ունի այսօր, իբր հինգ հարյուր անդամներ, որnց թիվն կարճ ժամանակի մեջ կը բազմապատկվեր, եթհ հիշյալ միությունն կառավարութենե վավերացված և գյուղաշինության արտոնագիրն կառավարութենե ստացված ըլլար։

Այս վավերացման և արտոնագրույն փութացումն ոչ միայն կը նպաստե անդամոց թվույն հավելման, այլ նաև ազդուապես կը պատասխանե հետևյալ հարցումներուն.

Այն պարագային մեջ, ուր գյուղաշինության արտոնագիրն չստացվի, մեծապատիվ Արշակ էֆենտին պիտի հաճի՞ ետ դարձնել այն գումարներն, զորս ամեն մեկ բաժնին վրա ստացած է և կստանա իբրև նախնական ծախք գյուղաշինության։

Անդամոց թիվն որքան ավելնա կամ պակսի, գյուղաշինության նախնական ծախքն ալ այն համեմատությամբ պիտի ավելնա, պիտի պակսի՞։

Թե այս նախնական ծախուց գումարն նախապես քննված, հաստատված և սահմանվա՞ծ է։

Ի՞նչ ապահովություն և երաշխավորություն տրված է անդամոց, որպեսզի վստահ ըլլան, թե պիտի կրնան իրենց ստակներն ետ առնել, երբ, Աստված մի՚արասցե, լուծվի ընկերությունը: (Չենք